ԵՄ-ի երկրները 2022 թ. 15,6 մլրդ եվրո են ծախսել Ադրբեջանից գազ գնելու վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության (ԵՄ) երկրները՝ Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան, 2022 թ.-ին Ադրբեջանից ներմուծել են 15 մլրդ 598 մլն 852 հազար եվրոյի բնական գազ: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Интерфакс» գործակալությանը:

Ըստ Եվրոստատի տվյալների՝ 2021 թ.-ին Ադրբեջանից ԵՄ երկրներ գազի ներմուծման արժեքային ծավալը կազմել է 3 մլրդ 892 մլն 233 հազար եվրո։ Այսպիսով, Ադրբեջանում գազի գնման ծախսերը 2022 թ.-ին աճել են մոտավորապես քառակի։ 2022 թ.-ին Իտալիան Ադրբեջանից գազի գնման վրա ծախսել է 13 մլրդ 253 մլն 515 հազար եվրո (տարվա ընթացքում աճել է շուրջ 3,9 անգամ), Հունաստանը՝ 1 մլրդ 962 մլն 325 հազար եվրո (աճը շուրջ 4,2 անգամ), Բուլղարիան՝ 383 մլն 11 հազար եվրո (աճը տարվա ընթացքում գրեթե 8 անգամ):

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 2022 թ.-ին Ադրբեջանը գազի արտահանումն ավելացրել է 18%-ով՝ մինչև 22,3 մլրդ խորանարդ մետր, Եվրոպա մատակարարումները կազմել են 11,4 մլրդ խորանարդ մետր։

2023 թ.-ին Ադրբեջանից գազի արտահանումը պլանավորվում է հասցնել ավելի քան 24 մլրդ խորանարդ մետրի, որից առնվազն 12 մլրդ խորանարդ մետրը՝ Եվրոպա։ Ներկայումս Եվրոպայում ադրբեջանական գազի գնորդներն են Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան։

Հայերեն English Français Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը