Քաղաքականություն

Սպիտակ տանը Ադրբեջանին ու Հայաստանին լարվածությունը թուլացնելու կոչ են արել

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տանը Ադրբեջանին ու Հայաստանին լարվածությունը թուլացնելու կոչ են արել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն ՔըրբինԱդրբեջանին և Հայաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակը դեէսկալացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոն Քըրբին այդ մասին ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում։

Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ լրացել է Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրը և հարցրել, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը կոնֆլիկտի վերաբերյալ և արդյոք երկրի համաևր մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղում ռուս զինվորականների ներկայությունը։

Հարցին ի պատասխան՝ Ջոն Քըրբին ասել է․ «Ես կասեմ այն, ինչ մենք ասել ենք նախկինում։ Մենք կողմերին դեէսկալացիայի կոչ ենք անում։ Մենք չենք ցանկանում որևէ բռնություն տեսնել, և ցանկանում ենք, որ բոլոր կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու համար»։

ԼՂ-ում ռուս զինվորականների ներկայության վերաբերյալ հարցին Քըրբին չի պատասխանել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում