Վրաստանի վարչապետը եվրախորհրդարանականներին մեղադրել Է երկակի ստանդարտների մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկակի ստանդարտ Է համարել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կոչը՝ Եվրամիությունում ընդունելու օտարերկրյա գործակալների գրանցման (FARA) վերաբերյալ ԱՄՆ-ի օրենքի նմանօրինակը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման դեմ հանդես են եկել ինչպես իշխանությունների ընդդիմախոսները, այնպես Էլ արևմտյան գործընկերները, չնայած այն հանգամանքին, որ օրինագծի նախաձեռնողները և իշխող կուսակցությունը պնդում էին, որ այն անհրաժեշտ է միայն ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու համար։

Օրենքի ընդունման հակառակորդների թվում էր նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։

«Սրանք երկակի ստանդարտներ են: Մեր ժողովուրդը տեսնում է և ժամանակի ընթացքում Է՛լ ավելի կտեսնի, որ եթե մենք ինչ-որ բան անում ենք կամ ցանկանում ենք անել, ապա ամեն ինչ համապատասխանում է համաշխարհային գործելակերպին և միտումներին, որոնք այսօր զարգանում են ամբողջ աշխարհում և ամբողջ Եվրոպայում», - Ղարիբաշվիլին հայտնել Է լրագրողներին:

Վարչապետի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները ուշադրությամբ հետևելու են այս նախաձեռնության քննարկմանը։

«Դուք հիշատակել եք ԵԺԿ-ի նախաձեռնությունը, որը կապված է ամերիկյան օրենքի նմանօրինակի, այսպես կոչված՝ FARA-ի ընդունման հետ, ինչը պարտադիր կդառնա Եվրամիության համար: Անպայմանորեն, մենք ուշադիր հետևելու ենք այդ գործընթացին, այդ նախաձեռնության քննարկմանը և դրանից հետո մենք մեր գնահատականները կտանք», - նշել Է Ղարիբաշվիլին։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա