Սպորտ

Շախմատի կանանց ԵԱ-ի 3-րդ տուրում հաղթել են Դանիելյանը, Մկրտչյանը, Գաբոյանը և Կոբակը

1 րոպեի ընթերցում

 Շախմատի կանանց ԵԱ-ի 3-րդ տուրում հաղթել են Դանիելյանը, Մկրտչյանը, Գաբոյանը և Կոբակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքումընթացող առաջնությունում կայացել են 3-րդ տուրի պարտիաները, որտեղհաղթեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը,Պոլինա Կոբակը և Սուսաննա Գաբոյանը: Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Մարիամ Մկրտչյանը պարտվեց Ալեքսանդրա Մալցևսկայային: 3-րդ խաղափուլից հետո ԷլինաԴանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր: Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը ունեն 2 միավոր: Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը ունեն 1.5 միավոր:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այնկեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա10.000 եվրո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում