Հասարակական

Քաղաքացիներն ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնել ոստիկանության տարածքային բաժիններում

2 րոպեի ընթերցում

Քաղաքացիներն ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնել ոստիկանության տարածքային բաժիններում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Արաբկիրի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» և զինամթերքի կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ ՀԱԱԳ վարչության ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։

Ըստ աղբյուրի՝ «Կալաշնիկով» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արտաշատի և Տավուշի բաժիններում։

«Տարբեր տեսակի հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Արթիկի, Աշտարակի և Կումայրիի բաժիններում։ Ոստիկանության Ապարանի և Նաիրիի բաժիններում էլ արձանագրվել են տարբեր տեսակի ատրճանակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում