Սաուդյան Արաբիայի թագավորն Իրանի նախագահին հրավիրել է Էր Ռիադ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը նամակ է հղել Իրանի նախագահ Էբրային Ռայիսիին՝ նրան հրավիրելով Էր Ռիադ: Twitter-ում նման տեղեկություն է հայտնել Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից:

Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորը նամակում ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունները, ինչպես նաև կոչ է արել տնտեսական և տարածաշրջանային համագործակցություն հաստատել երկու երկրների միջև:

Ջամշիդին հավելել է, որ Իրանի նախագահը ողջունել է հրավերը և շեշտել Իրանի պատրաստակամությունն՝ ընդլայնելու համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ:

Իրանը և Սաուդյան Արաբիան մարտի 10-ին համաձայնություն են ձեռք բերել դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման և երկու ամսվա ընթացքում դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ: Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր բանակցություններ են վարել Պեկինում, որոնց արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն։ Այնտեղ նշվել է, որ Թեհրանը և Էր Ռիադը հավատարիմ են ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, ինչպես նաև ծրագրում են վերսկսել համագործակցությունն առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության և տեխնիկայի ոլորտներում:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա