Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի 27 քաղաքացիների և 15 կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին: Կանբերայում պնդում են, որ պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական և իրավաբանական անձինք կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել են Ավստրալիայի ներքին գործերի նախարարությունում (ՆԳՆ)։

Գերատեսչության տվյալներով՝ սև ցուցակում ներառվել են 13 քաղաքացիներ և մեկ կազմակերպություն, որոնք, ենթադրաբար, «կապված են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ»։

«Ավստրալիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Իրանի քաղաքացիների և մեկ կազմակերպության նկատմամբ, որոնք մասնակցում են անօդաչու թռչող սարքերի արտադրությանը և Ռուսաստանին դրանց մատակարարմանը. ԱԹՍ-ներն օգտագործվում են Ուկրաինայի տարածքին հարվածներ հասցնելու համար», - նշել են ՆԳՆ-ում։

Այնտեղ մանրամասնել են, որ սահմանափակող միջոցների գործողության ներքո են հայտնվել Paravar Pars և Qods Aviation Industries ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև Safiran Airport Services ձեռնարկությունը, որն, Ավստրալիայի կառավարության կարծիքով, իրանական անօդաչու սարքեր Է ուղարկում Ռուսաստանի Դաշնություն։ Բացի դրանից, Ավստրալիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ առանձին պատժամիջոցներ կսահմանվեն ևս 14 քաղաքացիների և 14 կազմակերպությունների նկատմամբ, որոնք, Կանբերայի կարծիքով, առնչություն ունեն Իրանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների հետ:

Սև ցուցակում ընդգրկված ֆիզիկական անձանց թվում կան պաշտոնյաներ, ուժայիններ, դատական ​​և քրեակատարողական համակարգերի աշխատակիցներ։ Իրավաբանական անձանց ցանկում ներառվել են ոստիկանության և անվտանգության ուժերի ֆինանսավորման հետ կապված կառույցներ։

Պատժամիջոցների ցուցակում նշված անձանց մուտքը երկիր կարգելվի, իսկ նրանց բանկային հաշիվները հայտնաբերման դեպքում կսառեցվեն։ Իրանում բողոքի ակցիաներից հետո Ավստրալիան պատժամիջոցների ցանկում է ներառել տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողների: Բացի դրանց, հակառուսական պատժամիջոցների գործողության ներքո են հայտնվել Shahed Aviation Industries, Paravar Pars և Qods Aviation Industries ընկերությունները, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր և դրանց համալրող մասեր:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա