Տարածաշրջանային

Եգիպտոսի ԱԳ նախարարը հայտնել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու երկկողմ քաղաքական կամքի առկայության մասին

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի ԱԳ նախարարը հայտնել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու երկկողմ քաղաքական կամքի առկայության մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսն ու Թուրքիան մտադիր են ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին։

«Եգիպտոսը և Թուրքիան ամուր մտադրություններ ունեն վերականգնելու երկկողմ հարաբերությունները»,- ասել է Շուքրին՝ Կահիրեում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Եգիպտոսի ԱԳ նախարարը հավելել է, որ Կահիրեն և Անկարան «քաղաքական կամք ունեն սկսելու հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհը» երկու երկրների միջև։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում