Տարածաշրջանային

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները խոսել են տարածաշրջանային զարգացումների մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները խոսել են տարածաշրջանային զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 17-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA-ն։

Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի դրական փոխգործակցությունը հարևան և տարածաշրջանային երկրների հետ ճանապարհ է հարթում տարածաշրջանում կայուն խաղաղության, զարգացման և կայունության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության վրա հիմնված միջազգային ավելի մեծ ձեռքբերումների համար։

Չավուշօղլուն ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ կարծիք հայտնելով, որ այս զարգացումը կտանի դեպի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդման, իսլամական երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման։

Նախարարները տեսակետներ են փոխանցել երկկողմ կապերի ընդլայնման շուրջ։

IRNA-ի փոխանցմամբ, հեռախոսազրույցում քննարկվել են նաև Իրանի հարաբերություններն Ադրբեջանի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում