Տարածաշրջանային

Թուրքիան որոշել է սկսել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Թուրքիան որոշել է սկսել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Թուրքիայի առջև ստանձնած պարտավորությունների ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էրդողանի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին։

Ինչ վերաբերվում է Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը, Էրդողանը նշել է, որ դա կախված կլինի Ստոկհոլմի հետագա քայլերից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում