Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և Պատմության թանգարան

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և Պատմության թանգարան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 16-ին այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է թանգարանի սրահներում, ծանոթացել նորաբաց ցուցադրություններին: Շրջայցի ընթացքում թանգարանի տնօրենը Հանրապետության նախագահին է ներկայացրել ներկայումս Թանգարանի կողմից իրականացվող միջոցառումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ մանրամասներ:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ Վահագն Խաչատուրյանը շրջել է ցուցասրահներում և ծանոթացել հայ հին և միջնադարյան մշակութային կոթողների, ինչպես նաև դասական ու ժամանակակից ստեղծագործողների ցուցադրություններին՝ Մարտիրոս Սարյանի՝ նախկինում չցուցադրված գրաֆիկական աշխատանքներին, Հակոբ Գյուրջյանի, Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի, Գառզուի, Կամո Նիգարյանի և այլ հեղինակների աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում