Մշակույթ

Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» կինոնկարն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնի մրցույթում

1 րոպեի ընթերցում

Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» կինոնկարն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնի մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» կարճամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի որակավորման Go Short-International Short Film Festival Nijmegen կինոփառատոնի հոլանդական ֆիլմերի մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու հիշեցնում, որ կինոնկարը պետական ֆինանսավորում է ստացել:

kapuyti_mijov_005.jpg (66 KB)

Ֆիլմի հերոսուհին՝ Անուշը, հեռացել է Հայաստանից՝ փախչելով ընտանեկան պատերազմից։ Տարիներ անց նա վերադառնում է հայրենիք՝ ստիպված լինելով այլ երկրում թողնել ապրելու իր միակ պատճառը:

kapuyti_mijov_002.jpg (54 KB)

Ֆիլմի սցենարիստները Վիկտորիա Ալեքսանյանն ու Արմինե Անդան են, օպերատորը՝ Լի Լիսբաո Անդերվուդը, պրոդյուսերներն են Արմինե Անդան, Վիկտորիա Ալեքսանյանը, Աննա Դեմիանենկոն, դերերում՝ Արմինե Անդա, Ալեքսանդր Ստրոբելե, Արմեն Միքայելյան:

kapuyti_mijov_004.jpg (69 KB)

Ֆիլմը «Հոշկի ֆիլմ», «Սինեսյուդ» (Նիդերլանդներ), «Լավինա Ֆիլմզ» (ԱՄՆ) ընկերությունների արտադրությունն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում