Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը Թբիլիսիում կմասնակցի Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը Թբիլիսիում կմասնակցի Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը մարտի 23-25-ը կգործուղվեն Վրաստան (Թբիլիսի)՝ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղման մասին որոշումը մարտի 16-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում