Հասարակական

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում 12 բջջային հեռախոս է հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում 12 բջջային հեռախոս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողներն արգելված իրերի հայտնաբերման նպատակով մարտի 15-ին իրականացրել են համատեղ միջոցառումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, օրվա տարբեր ժամերին կատարվել են չնախատեսված խուզարկություններ խցերում և մասնաշենքերի հարակից տարածքներում: Արդյունքում՝ խցերի թաքստոցներից հայտնաբերվել է 12 բջջային հեռախոս, 2 ականջակալ, բջջային հեռախոսի լիցքավորիչ, 6 բաժանորդային և 1 հիշողության քարտեր, ինչպես նաև՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտով 250 մլ թափանցիկ հեղուկ:

Ըստ աղբյուրի՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նմանատիպ միջոցառում էր իրականացվել նաև օրեր առաջ: Մասնավորապես՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ հիմնարկի որոշ խցերում պատրաստված թաքստոցներում պահվում են արգելված իրեր:

Նշվում է, որ ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով կենտրոնական մարմնի ծառայողները խուզարկությունների արդյունքում հիմնարկի նշյալ խցերի թաքստոցներից հայտնաբերել էին 4 բջջային հեռախոս, 1 լիցքավորիչ՝ իր լարով, 3 ականջակալ և 2 բաժանորդային քարտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում