Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու մասին լրագրողի հարցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 16-ին ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավորության մասին լրագրողի հարցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 28-ին կայացել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերը, Հայաստան են այցելել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորած առաքելությունը։

Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու ծրագիր է նախապատրաստվել, և կազմակերպության կանոնադրական մարմինների՝ Երևանում կայացած նիստում գործնականում ավարտվել է համապատասխան որոշման մշակումը։

«Միևնույն ժամանակ, հայ գործընկերների որոշակի պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, ի վերջո հնարավոր չեղավ այս որոշումը կայացնել», - ասել է Զախարովան։

Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։ Իսկ մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը, համապատասխան ընթացակարգի համաձայն, դիմել է ՀԱՊԿ՝ հրաժարվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

Հայերեն English Français Русский

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը