Տարածաշրջանային

Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հեղեղումների հետևանքով  զոհերի թիվը հասել է 10-ի

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արևելքում սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TRT հեռուստաալիքին:

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ Շանլըուրֆա նահանգի նահանգապետ Սալիհ Այհանը հայտնել էր չորս զոհի մասին: Ավելի ուշ բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է հինգ մարդու դի, որոնք համարվում էին անհետ կորած։ Եվս մեկ մարդ է մահացել հարևան Ադիյաման նահանգում։ Երկու նահանգներն էլ տուժել են փետրվարյան ավերիչ երկրաշարժերից։

Հորդառատ տեղումների պատճառով ջրի տակ են անցել մարզի բազմաթիվ բնակավայրեր։ Տեղի բնակչությունը տարհանվել է անվտանգ տարածքներ։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մարզերում անձրևները կշարունակվեն երկու օր, ուստի չեն բացառվում նոր հեղեղումներ ու սելավներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում