Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ իր պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պապիկյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե արդյոք նա պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ այդ մասին մամուլում լուրեր էին շրջանառվում։

«Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, չեմ պատրասվում հրաժարական տալ։ Եվ, այո, շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները և թե որքան կհաջողվի այն իրականացնել, կյանքը ցույց կտա»,- ասաց Պապիկյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում