Ըմբիշ Կարապետ Մանվելյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում: Հայ ըմբիշը 55 կգ քաշայինների եզրափակչում 3-7 հաշվով զիջել է Ռումինիայի ներկայացուցչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարապետ Մանվելյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով առավելության էր հասել Սաբոլց Լոսոնկի նկատմամբ, քառորդ եզրափակչում տուշեով (7-1) հաղթել էր ադրբեջանցի Ռահիմ Հասանովին, իսկ կիսաեզրափակչում հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Չակիրի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներՀովհաննես Հարությունյանն ու Ալբերտ ՎարդանյանըՄ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալներ են նվաճել: Հարությունյանը 87 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում տուշեով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Գաբրիել Լուպասկոյին և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը, իսկ Ալբերտ Վարդանյանը 130 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում 6-1 հաշվով հաղթել է չեխ Մարսել Ալբինիին:

Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից պայքարը կշարունակեն Աշոտ Խաչատրյանը (67 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):

Խաչատրյանը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ 0-11 հաշվով պարտվել է վրացի Դիեգո Չխիկվաձեին: Խաչատրյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, իսկ Խլոյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Լեհաստանի ներկայացուցիչ Յակուբ Կամիլի հետ. հաղթանակի դեպքում Խլոյանը ևս կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մարտի 13-19-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի կազմում հանդես կգան Էդիկ Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ):

Հայերեն العربية Türkçe

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ