Միջազգային

Միխայիլ Բոյարսկին հայտարարել Է թատրոնում իր դերասանական կարիերան ավարտելու մասին

1 րոպեի ընթերցում

Միխայիլ Բոյարսկին հայտարարել Է թատրոնում իր դերասանական կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին հայտնել Է, որ խորհրդածում է թատրոնում կարիերան ավարտելու շուրջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Երիտասարդական խենթության ռեպերտուարից ամեն բան ավարտվել Է:

Ես սիրում եմ տանը նստել, խաղալ թոռներիս հետ, կնոջս հետ հանգստանալու մեկնել որևԷ տեղ, հետևել երեխաներիս հաջողություններին», - «Հինգերորդ ալիքին» ասել Է դերասանը։ Նրա խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է առողջական խնդիրներով, այդ թվում՝ COVID-19-ից հետո առաջացած բարդություններով։

«Ես հազիվ եմ կարողանում շարժվել բեմի վրա: Արդեն դժվար է պարել, և ոչ միշտ եմ կարողանում երգել: Ես շատ ավելի հիմար եմ դարձել: Առաջվա նման շարժուն չեմ: Ամեն բան թողնում է իր հետքը: Եվ հետո՝ հետքովիդյան համախտանիշն այնպիսի հրեշավոր վիճակ է, շատ տհաճ», - նշել Է Բոյարսկին։ Արտիստը կորոնավիրուսով հիվանդացել էր 2021 թվականին։

Ինչպես հայտնել է նրա որդին՝ Սերգեյ Բոյարսկին, սկզբում հայրը հոսպիտալացվել է, սակայն հետո նրան հիվանդանոցից դուրս են գրել թեթև ախտանշաններով՝ առանց թոքերի ախտահարման և բարձր ջերմության։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում