Վրաստանի արտաքին առևտուրը շարունակում է աճել. հրապարակվել են նոր տվյալներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թ.-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 12,3%-ով և կազմել գրեթե 2,9 մլրդ դոլար (առանց չկազմակերպված առևտրի հաշվառման):

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Ըստ երկրի Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության՝ հաշվետու ժամանակաշրջանում երկիր է ներմուծվել 1,9 մլրդ դոլարի արտադրանք, ինչը 9 %-ով ավելի է 2022 թ.-ի հունվար-փետրվարի տվյալներից։ Արտահանումը կազմել է 914,7 մլն դոլար։ Դա 20,3 %-ով ավելի է, քան 2022 թ.-ի հունվար-փետրվարին։

Ընդհանուր առմամբ, 2022 թ.-ին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թ.-ի համեմատությամբ աճել է 32,8 %-ով և կազմել ավելի քան 19 միլիարդ դոլար (առանց չկազմակերպված առևտրի հաշվառման): Դրա հետ մեկտեղ վրացական արտադրանքն անցյալ տարի արտահանվել է շուրջ 5,6 միլիարդ դոլարի չափով՝ գրեթե 32 %-ով ավելի, քան 2021 թվականին։ 2022 թ.-ին երկիր է ներմուծվել 13,5 միլիարդ դոլարի արտադրանք, ինչը 33,2 %-ով ավելի է 2021 թ.-ի համեմատությամբ։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա