Ֆինլանդիան կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել Շվեդիայից առաջ. Շվեդիայի վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ժամանակներս մեծացել է հավանականությունը, որ Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայից առաջ: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Բացառված չէ, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցեն տարբեր փուլերում: Հավանականությունը, որ դա տեղի կունենա տարբեր արագությամբ, վերջին շրջանում մեծացել է», - ասել է նա: Քրիստերսոնի խոսքով՝ թագավորության անդամակցությունը դաշինքին միայն ժամանակի հարց է: «Հարցն այն չէ, թե (Շվեդիան) կանդամակցի արդյոք, այլ այն, թե երբ դա տեղի կունենա», - պարզաբանել է վարչապետը։

Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի հետ եռակողմ հուշագրի իրականացման գործընթացն ավելի արագ է ընթանում Ֆինլանդիայում։ Ինչպես մամուլի ասուլիսում պարզաբանել Է ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցություններում թագավորության ներկայացուցիչ Օսկար Ստենստրյոմը, Անկարան առայժմ բավարարված չէ Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ Շվեդիայի իշխանությունների գործողություններից։ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտեր են ներկայացրել 2022 թ. մայիսին, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ նրանցից պահանջելով ահաբեկչական հայտարարել քրդական կազմակերպությունները, ինչպես նաև արտահանձնել այն անձանց, որոնք մեղադրվում են ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։

Անցյալ տարվա հունիսի 28-ին Մադրիդում տեղի ունեցան կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի և այն ժամանակ Շվեդիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Մագդալենա Անդերսոնի հետ։ Ստորագրվեց հուշագիր, որը երկու հյուսիսային երկրներին թույլ է տալիս անդամակցել ՆԱՏՕ-ին:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը