Միջազգային

Գերմանիայում բուժհաստատությունների աշխատակիցների գործադուլ Է սկսվել

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում բուժհաստատությունների աշխատակիցների գործադուլ Է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում բուժհաստատությունների աշխատակիցները երեքշաբթի օրը նախազգուշական գործադուլ են սկսել: Գործադուլի մասին ավելի վաղ հայտարարել էր երկրի՝ մեծությամբ երկրորդ Ver.di արհմիությունը:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Գործադուլին մասնակցում են հիվանդանոցների, հոգեբուժական կլինիկաների, շտապ օգնության և հիվանդների մշտական ​​խնամքով զբաղվող հաստատությունների աշխատակիցները։ Գործադուլավորների ստույգ թիվը հայտնի չէ: Tagesschau հրատարակության տվյալներով՝ գործադուլը միայն Բավարիայում ընդգրկել է ավելի քան 30 բժշկական հաստատություն: Գործադուլին միացել է նաև Բեռլինի նշանավոր Charite կլինիկան։

Սպասվում է, որ բուժաշխատողների գործադուլը կշարունակվի չորեքշաբթի օրը։ Վերջին երկու ամսվա ընթացքում Ver.di արհմիությունն արդեն մի քանի լուրջ գործադուլ է կազմակերպել, որոնցից առավել նշանավորները խափանել են գերմանական օդանավակայանների գործունեությունը և հանգեցրել քաղաքային տրանսպորտի աշխատանքի ընդհատումների։ Արհմիությունը պահանջում է պետական ​​աշխատողների աշխատավարձերի բարձրացում 10,5 %-ով, բայց ամսական 500 եվրոյից ոչ պակաս։

Գործատուների պատասխան առաջարկը՝ 2500 եվրո միանվագ վճարի և աշխատավարձերը 5%-ով բարձրացնելու վերաբերյալ, մերժվել է։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու շուրջ բանակցությունների հերթական փուլը կսկսվի մարտի վերջին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում