Միջազգային

Սթիվեն Սիգալն ասել է, որ ինքը միլիոն տոկոսով ռուս է

2 րոպեի ընթերցում

Սթիվեն Սիգալն ասել է, որ ինքը միլիոն տոկոսով ռուս է

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Սթիվեն Սիգալը, մասնակցելով Ռուսոֆիլների միջազգային շարժման հիմնադիր համագումարին, հայտարարել է, որ ինքը հարյուր տոկոսով ռուսոֆիլ է և միլիոն տոկոսով՝ ռուս։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Հայրս ռուս էր, և ես մեծացել եմ ռուսական ընտանիքում, մայրս նույնպես ներքաշված է եղել ռուսական մշակույթի մեջ... Հայրս կրթված մարդ էր, և մենք գիտեինք ռուսական գրականությունը, մշակույթն ու ավանդույթները, բոլոր մեծ հեղինակներին։ Ես հարյուր տոկոսով ռուսոֆիլ եմ և միլիոն տոկոսով՝ ռուս», - ասել Է Սիգալը համագումարի ընթացքում:

2016 թ. նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սիգալին Ռուսաստանի քաղաքացիություն տալու մասին։ 2018 թ. օգոստոսին Սիգալը դարձել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հումանիտար կապերի գծով։

Պուտինը դերասանին պարգևատրել է նաև Բարեկամության շքանշանով։ Ինչպես Սիգալն ասել է հարցազրույցներից մեկում, իր հորական պապը ծնվել է Ռուսաստանի բուդդայական շրջաններից մեկում և 20-րդ դարի առաջին կեսին տեղափոխվել ԱՄՆ։

Նա նաև հիշատակել Է, որ իր տատիկը ծնունդով Վլադիվոստոկից է, իսկ իր նախնիներից ոմանք սերում են Սանկտ Պետերբուրգից և Բելառուսից։ Դերասանը, ընտանիքի մասին տեղեկություններ փնտրելով, մեկնել է Կալմիկիա, Տուվա և Յակուտիա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում