«Փոխանակ սելը ճռա, սելվորն է ճռում». Փաշինյանի արձագանքը՝ «փախստականներին» Հայաստան վերադարձնելու Ադրբեջանի ծրագրերին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը, այսպես կոչված ադրբեջանցի փախստականներին իբր թե Հայաստան վերադարձնելու մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին խոսեց մարտի 14-ի ասուլիսի ընթացքում:

«Դա հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ: Իրականում, եթե շատ անկեղծ լինենք, Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի փակուղի մտնելը հենց այդ պատճառով է տեղի ունեցել, որովհետև ակնհայտ է եղել, որ այս ագրեսիվ գործողություններից հրաժարվելու մտադրություն Ադրբեջանը չունի ոչ մի պարագայում: Եվ դա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ապօրինի և ակնհայտ ոտնձգություն է, որը հակասում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածություններին և հայտարարություններին: Այսինքն, Ադրբեջանն ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել»,- ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ շատ հաճախ 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից բռնագաղթած ժողովուրդը Հայաստանի կառավարության դիմաց ցույցեր են անում: «Եվ այդ մարդիկ ճիշտ են անում, որովհետև, օրինակ, եռակողմ հայտարարության դրույթներից մեկն ասում է այն մասին, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո: Մինչև այսօր Հադրութի ժողովրդին ոչ մեկ չի առաջարկել վերադառնալ իրենց տներ, և դա եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է Ադրբեջանի կողմից: Մենք այս հարցն անընդհատ բարձրացրել ենք և շարունակելու ենք բարձրացնել: Նույնը, այո, Շուշիից բռնի տեղահանված հայությունը: Ավելին ասեմ՝ նաև հայաթափված Նախիջևանի ներկայացուցիչները իրենք են հարցեր բարձրացնում ՀՀ կառավարության առաջ ու ասում են, որ ՀՀ կառավարությունը խոչընդոտում է, որ իրենք իրենց իրավունքները պաշտպանեն: Գիտեք Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ինչ մեծ արշավ է եղել: Դեռ 19-րդ դարից սկսած՝ հետևողականորեն հայաթափվել է Նախիջևանը, մինչև Սովետական Միությունը մի հայ չի մնացել այնտեղ: Դուք գիտեք Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբաթի, Շահումյանի Գետաշենի հայության տեղահանման մասին, և ՀՀ կառավարությունը, մենք երբեք չենք խոչընդոտել, որ նրանք իրենց իրավունքները հետապնդեն, որովհետև հարյուր հազարավոր մարդկանց մասին է խոսքը: Չենք էլ քաջալերել, հավանաբար, դա նաև մեր սխալն է եղել, բայց չենք էլ խոչընդոտել»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Ընդ որում, վարչապետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանից ադրբեջանցիների բռնի տեղահանման դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել: «Մեր արխիվներում պահպանված են փաստաթղթեր, որ Սովետական Հայաստանի կառավարությունը աստղաբաշխական թվերով փոխհատուցումներ է վճարել ադրբեջանցիներին: Այսինքն, նրանք, ըստ էության, իրենց կամքով որոշել են գնալ, նաև պայմանավորված ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակով, բայց Հայաստանում ադրբեջանցիների կոտորածներ չեն եղել: Իսկ Բաքվում, Սումգայիթում եղել են հայերի կոտորածներ, Շահումյանի շրջանի մասին գիտեք: Ես նախորդ օրը պատահական Հայաստանի գյուղերից մեկն էի այցելել, և պարզվեց, որ գյուղի բնակիչները 100 տոկոսով փախստականներ են Ադրբեջանից, որոնց բռնի տեղահանել են, նրանք այդ պահին ինչ հասցրել են, դա են կարողացել հետները բերել Հայաստան: Սա այն դեպքերից մեկն է, երբ ասում են «փոխանակ սելը ճռա, սելվորն է ճռում»»,- նշեց Փաշինյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Նախիջևանի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Կիրովաբաթի, Շամխորի, Բաքվի, Սումգայիթի հայերը և էլի շատ շրջանների հայեր, որոնք հազարամյակներով են ապրել այդ տարածքներում, իրենց իրավունքները հետապնդելու, այդ թվում՝ փոխհատուցումներ պահանջելու իրավունք ունեն:

Հայերեն English Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն