Ավստրալիան AUKUS-ի շրջանակներում մինչև հինգ միջուկային սուզանավ կգնի ԱՄՆ-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիան Virginia դասի մինչև հինգ միջուկային սուզանավ կգնի ԱՄՆ-ից՝ AUKUS (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ) գործընկերության շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«2020-ականներին դուք կսկսեք տեսնել Ավստրալիայում ամերիկյան և բրիտանական սուզանավերի կանոնավոր ռոտացիոն տեղակայում: Իսկ դրանից մի քանի տարի անց՝ 2030-ականների սկզբին, նախատեսվում է Virginia դասի երեք սուզանավի մատակարարում ԱՄՆ-ից Ավստրալիա, անհրաժեշտության դեպքում դա հնարավոր կլինի ավելացնել մինչև հինգի», - ասել է Ջեյք Սալիվանը ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հանդիպումից առաջ։

2021 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ավստրալիայի այն ժամանակվա վարչապետ Սքոթ Մորիսոնը և Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էին անվտանգության բնագավառում նոր եռակողմ գործընկերության՝ AUKUS-ի ստեղծման մասին:

AUKUS-ի առաջին խոշոր նախաձեռնությունը պետք է լինի Ավստրալիայի համար միջուկային սուզանավի կառուցումը:

Սա կտրուկ բացասական արձագանք առաջացրեց Փարիզում, քանի որ դրա պատճառով Կանբերան հրաժարվեց ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի կառուցման պայմանագրից, որի գումարն, ըստ տարբեր տվյալների, կազմում էր 60-ից մինչև 90 միլիարդ դոլար: Ավելի ուշ Ֆրանսիայում հայտարարեցին, որ կրկին վստահելի հարաբերություններ են հաստատել ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ։

Հայերեն Русский

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը