ԱՄՆ-ում հայտարարել են, որ բանկային ոլորտում ստեղծված իրավիճակը նման չէ 2008 թվականի ճգնաժամին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ բանկային հատվածը կայուն է, և 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի սցենարները չեն կրկնվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Սեսիլիա Ռոուզը:

«Ես ցանկանում եմ շեշտել, որ մեր բանկային համակարգը հիմա բոլորովին այլ է, քան մեկ տասնամյակ առաջ, և որ այն ժամանակ կատարված բարեփոխումներն իսկապես ապահովում են այն կայունությունը, որ մենք ցանկանում ենք տեսնել», - ասել է Ռոուզը:

Մասնագետը հայտնել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը կապի մեջ է կարգավորող մարմինների հետ և հետևում է իրադրությանը:

«Մենք ավելի լավ գործիքներ ունենք, քան կային 2008 թ.-ին, և բանկային ոլորտը ավելի շատ կայունություն ունի», - կրկնել է Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ երկու խոշոր բանկերի՝ Silicon Valley Bank-ի և Signature Bank-ի փակման հետ կապված ելույթի ժամանակ վստահեցրել էր, որ երկրի բանկային համակարգն անվտանգ է։ Նա նշել էր, որ ամերիկացի հարկատուները վնասներ չեն կրի սնանկ վարկային հաստատությունների խնդիրների պատճառով:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը