Չինաստանը 3 տարվա ընթացքում առաջին անգամ կվերականգնի բոլոր տեսակի վիզաների տրամադրումն օտարերկրացիներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հայտարարել է, որ COVID-19-ի համավարակից հետո առաջին անգամ սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Մարտի 15-ից Չինաստանը կվերականգնի բոլոր տեսակի վիզաների տրամադրումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

Ըստ հաղորդագրության՝ զբոսաշրջության ոլորտի խթանումը պետք է օգնի վերակենդանացնել 17 տրիլիոն դոլարի տնտեսությունը, որն անցյալ տարի ցուցաբերել էր վերջին գրեթե կես դարում աճի ամենադանդաղ տեմպերից մեկը:

Ըստ Չինաստանի արտգործնախարարության հայտարարության՝ երկրի այն հատվածները, որտեղ այցելելու համար համավարակից առաջ վիզա չէր պահանջվում, դարձյալ կանցնեն մուտքի անայցագիր ռեժիմի: Սա կներառի Չինաստանի հարավում գտնվող զբոսաշրջային Հայնան կղզին և Շանհայի նավահանգստով անցնող զբոսաշրջային նավերը:

Կվերականգնվի նաև անայցագիր մուտքը հարավային Գուանդուն նահանգ Հոնկոնգից և Մակաոյից օտարերկրացիների կազմակերպված խմբերի համար:

Չինաստանի արտգործնախարարությունում նաև նշել են, որ մինչև 2020 թ.-ի մարտի 28-ը վիզա ստացած այն օտարերկրացիները, որոնց վիզաների գործողության ժամկետը չի անցել, նույնպես կարող են մուտք գործել Չինաստան:

Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թ. մարտի 28-ից ժամանակավորապես արգելել էին օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր: 2022 թ. դեկտեմբերի սկզբին Չինաստանը մեղմացրել էր կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումները, որից հետո երկրում վիրուսի լայն տարածում էր սկսվել: 2023 թ. հունվարից մեղմացվել էին նաև կարանտինային սահմանափակումները երկիր մուտք գործողների համար: Չինաստանի իշխանություններն այդ ժամանակ նաև հայտարարել էին, որ փուլ առ փուլ կվերականգնեն Չինաստանից ուղևորությունները դեպի այլ երկրներ:

Հայերեն Русский

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան