Տարածաշրջանային

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

1 րոպեի ընթերցում

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավիրական ճանապարհին երթևեկությունը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դա կապված է եղանակի վատթարացման հետ, այսօր հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 14-ի ժամը 01:30-ից արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ»,- հայտնել են գերատեսչությունում: Հաղորդագրությունում նշվում է, որ ճանապարհը կվերաբացվի հատուկ կարգադրությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում