ԱՀԿ-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ 2023 թ.-ին COVID-19-ի համավարակը կավարտվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը վստահ է, որ 2023 թ.-ին COVID-19-ի համավարակը կավարտվի, և այս հիվանդության պատճառով հայտարարված միջազգային արտակարգ իրավիճակը կվերացվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գեբրեյեսուսը նման հայտարարություն է արել Թոմաս Ֆրենսիս կրտսերի մեդալով պարգևատրման արարողության ժամանակ: ԱՀԿ-ի ղեկավարը նման մեդալի է արժանացել առողջապահության ոլորտում ունեցած ավանդի համար։

«Վստահ եմ, որ մինչև այս տարվա վերջ մենք կկարողանանք ասել, որ COVID-19-ն ավարտվել է որպես հանրային առողջապահության ոլորտում միջազգային մտահոգության արժանի արտակարգ իրավիճակ և որպես համավարակ», - ասել է Գեբրեյեսուսը:

Նա հիշեցրել է, որ մարտի 11-ին լրացավ ուղիղ երեք տարին «այն պահից, երբ ԱՀԿ-ն առաջին անգամ հայտարարեց, որ COVID-19-ի համաշխարհային բռնկումը կարելի է բնութագրել որպես համավարակ»։

«Այժմ մենք, անշուշտ, շատ ավելի լավ վիճակում ենք, քան երբևէ համաճարակի ժամանակ», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «առաջին անգամ շաբաթական գրանցված մահերի թիվն այժմ ավելի քիչ է», քան այն ժամանակ, երբ ԱՀԿ-ն առաջին անգամ օգտագործեց «համավարակ» բառը՝ բնութագրելով SARS-CoV-2-ի տարածումը:

ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է, որ հարկավոր է ազնվորեն գնահատել համավարակը և դրանից դասեր քաղել, «որպեսզի այլևս չկրկնեն նույն սխալները»:

Համավարակի «դասերի» թվում, Գեբրեյեսուսն անվանել է առաջին հերթին ամուր հանրային առողջապահական համակարգը՝ կոչ անելով բոլոր երկրներին ներդրումներ անել այդ ոլորտում:

Երկրորդ դասը գիտության կարևորությունն է: ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է, որ համավարակի ողջ ընթացքում գիտությունը մարդկանց տրամադրել է գործիքներ՝ հասկանալու, թե ինչպես է վիրուսը տարածվում և ինչպես կանգնեցնել այն:

Իսկ երրորդ դասն, ըստ Գեբրեյեսուսի, համագործակցությունն է: Ըստ նրա՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում կար համագործակցության և համակարգման պակաս, քանի որ պետությունները չէին կարողանում համահունչ գլոբալ արձագանք ձևավորել:

Հայերեն Русский

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան