Միջազգային

ԵՄ-ն կես տարով երկարաձգել է 1,5 հազար ռուսաստանցիների և 205 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կես տարով երկարաձգել է 1,5 հազար ռուսաստանցիների և 205 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հերթական անգամ վեց ամսով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ամբողջ փաթեթը, որը վերաբերվում է 1,5 հազար ֆիզիկական և 205 իրավաբանական անձի:

Պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մարտի 13-ին ասվել է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Որոշումը կայացվել է առանց քննարկման։ Եվրամիությունը Ռուսաստանի համար սկսել է սև ցուցակ կազմել 2014 թվականի մարտին՝ վեց ամիսը մեկ կես տարով երկարացնելով այն։ Այս ցուցակում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք, նրանց ֆինանսական ակտիվները ԵՄ-ում ենթակա են սառեցման, իսկ եվրոպական բիզնեսներին արգելվում է նրանց հետ որևէ կապ պահպանել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում