Տարածաշրջանային

Թուրքիայում ընտրությունների ընթացքին կհետևի անվտանգության ավելի քան 600 հազար աշխատակից

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ընտրությունների ընթացքին կհետևի անվտանգության ավելի քան 600 հազար աշխատակից

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է երկրի ուժային կառույցների ավելի քան 600 հազար աշխատակից ներգրավվել մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին անվտանգությունն ապահովման նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մարտի 13-ին հաղորդագրություն է տարածել երկրի ՆԳՆ-ն:

Ներքին գործերի նախարարությունն ընտրատարածքների անվտանգությունն ապահովելու համար 326 հազար աշխատակից կուղարկի, իսկ Ժանդարմերիայի բարձրագույն հրամանատարությունը՝ 200 հազար:

Անվտանգության ապահովման գործում կներգրավվեն նաև առափնյա պահպանության հրամանատարությունը և անվտանգության ընկերությունների աշխատակիցները։

Ընդգծվում է, որ քվեարկության օրը զենք կրելու իրավունք կունենան միայն ընտրատեղամասերի անվտանգության ապահովման գործում պաշտոնապես ներգրավված աշխատակիցները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում