Շախմատի ԵԱ-ի 9-րդ տուրում հաղթել է միայն Սամվել Տեր-Սահակյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Սամվել Տեր-Սահակյանը: Միավորը կիսել են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը:

Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6 միավոր: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ալեքսեյ Սարանան է, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

Եվրոպայի անհատական առաջնությունը կավարտվի երկու տուրից:

Հայերեն Español Русский

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը