Սպորտ

Շախմատի ԵԱ-ի 8-րդ տուրում հաղթել են Ղարիբյանը, Տեր-Սահակյանը, Դանիելյանը և Մանուկյանը

1 րոպեի ընթերցում

Շախմատի ԵԱ-ի 8-րդ տուրում հաղթել են Ղարիբյանը, Տեր-Սահակյանը, Դանիելյանը և Մանուկյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները:Հայ գրոսմայստերներից իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտելԳաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Արմեն Բարսեղյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը: Հաղթանակ են տոնել` Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:

Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի Անտոն Կորոբովն է, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր:

Հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, ՇանթՍարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 5.5 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում