Հասարակական

Զառ գյուղի միջնակարգ դպրոցում նշվել է Դպրոցական սննդի միջազգային օրը

4 րոպեի ընթերցում

Զառ գյուղի միջնակարգ դպրոցում նշվել է Դպրոցական սննդի միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Դպրոցական սննդի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է Զառ գյուղի (Կոտայքի մարզ) Ժ.Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումը համախմբել էր տարրական դպրոցի աշակերտներին և նրանց ծնողներին։ Միջոցառումը նախաձեռնել էին Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI):

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը հատկապես այն դպրոցներում, որոնք ներգրավված են «Դպրոցական սնունդ» ծրագրում:

««ՀՀ կառավարության առաջնահերթություններից է հանրակրթական դպրոցներում դպրոցական սննդի ծրագրի իրականացումը: Այս ծրագրի և մեր գործընկերների հետ համագործակցության շնորհիվ վերանորոգվել են մի շարք դպրոցների ճաշարանները և վերազինվել ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև վերապատրաստվել են խոհարարները: Ծրագրի կարևորագույն նպատակից է նաև համախմբել համայնքի ջանքերը՝ առողջ սնունդը և առողջ ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու և դրա միջոցով հանրային վարքականոն ձևավորելու տեսանկյունից: Կարծում եմ՝ մենք ունենք բոլոր հիմքերը, որպեսզի ծրագիրը պարբերաբար ներդրվի նաև Երևանում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ըստ աղբյուրի՝ Դպրոցական սննդի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Մեր փոփոխվող սննդակարգը՝ մեթոդներ, ճաշացանկ և ուտեստներ» խորագրով: Զառ գյուղի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտներն այս անգամ ուսուցիչների հետ միասին բացահայտել են առողջ սնվելու հիմնական սկզբունքները՝ կատարելով թեմատիկ առաջադրանքներ։

Միջոցառման ընթացքում երեխաների համար անցկացվել են տարաբնույթ խաղեր և ինտերակտիվ ներկայացում։ Արհեստավարժ խոհարարի և սննդաբանի կողմից ծնողների համար կազմակերպվել էր առողջ սննդի վերաբերյալ վարպետաց դաս՝ մասնակիցներին առողջ սնվելու հիմունքներին ծանոթացնելու, «Դպրոցական սննդի» ծրագրին ծնողների ուշադրությունը հրավիրելու և երեխաների ճաշացանկում բանջարեղենի, մրգերի ընդգրկման կարևորության մասին նրանց հիշեցնելու համար:

Նշվում է, որ 2023 թվականին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 11-րդ տարեդարձը, որը նշվում է մարտի սկզբին: Այդ օրն ամբողջ աշխարհում դպրոցական սննդի ծրագրերում ներգրավված դպրոցների ուսուցիչները, աշակերտները ու խոհարարները մասնակցում են թեմատիկ միջոցառումների և իրազեկում են դպրոցական առողջ սննդի ծրագրի վերաբերյալ իրենց հաջողության պատմությունների մասին: Նմանօրինակ միջոցառումների առաջնային նպատակն է քննարկել դպրոցական սննդի նշանակությունը, ինչպես նաև դրա հսկայական ներդրումը կրթական գործընթացներում և երեխաների բարեկեցության գործում:

2010 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ մարզերում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը։ 2015 թվականից սկսած՝ ՀՀ տարբեր մարզերում աստիճանաբար ծրագիրն անցել է Կառավարությանը և ամբողջությամբ ազգայնացվել 2023 թվականի հունվարին։ Ներկայում ՀՀ կառավարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ, իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը հանրապետության 10 մարզում՝ յուրաքանչյուր օր ավելի քան 100 հազար երեխայի ապահովելով առողջ և հավասարակշռված սննդով։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում