Տարածաշրջանային

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի հարավ-արեւելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, մայիսի 14-ին համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին հրամանագրի ստորագրումից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Դարի աղետն այս կամ այն ​​կերպ ազդել է 10 նահանգների մոտ 14 միլիոն քաղաքացիների կյանքի վրա։ Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է ավելի քան 47 հազար քաղաքացի, վիրավորվել եւ փրկվել է ավելի քան 115 հազար քաղաքացի»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ փլուզված և փլուզման վտանգի տակ գտնվող շենքերի թիվը գերազանցում է 270 հազարը։ Իշխանությունները ծրագրում են տարվա ընթացքում տուժածների համար կառուցել մոտ 244 000 նոր բազմաբնակարանային շենքեր և 75000 գյուղական տներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում