Բաքվում ձերբակալել են քաղաքի կենտրոնում փոխհրաձգության կասկածյալին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Բաքվի կենտրոնում իրականացված փոխհրաձգության ենթադրյալ մեղավորին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Ըստ Ադրբեջանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ զինված միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր երեք տուժածի մասին։ Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման տվյալներով՝ վիրավորները հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Իրավապահ մարմինները պարզում են միջադեպի պատճառներն ու հանգամանքները։
Կարդացեք հոդվածը` Русский