Բաքվի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք մարդ է տուժել Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС-ից: Միջադեպի պատճառներն ու հանգամանքները չեն նշվում։ Ոստիկանության աշխատակիցները միջադեպի հետաքննություն են սկսել։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը, դեպքի վայր են ուղարկվել շտապ օգնության խմբեր:
Կարդացեք հոդվածը` Русский