ԱՄՆ-ն Իրաքին թույլ է տվել 500 մլն դոլար վճարել Իրանին՝ գազի մատակարարումների պարտքի դիմաց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադն ԱՄՆ-ից թույլտվություն է ստացել բաց թողնել 500 մլն դոլարի իրանական արգելափակված ակտիվները՝ պատժամիջոցների մեղմացման շնորհիվ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությանը:

«Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի՝ վերջերս (ԱՄՆ) կատարած այցի ժամանակ Իրաքը թույլտվություն է ստացել Իրանին վճարել 500 միլիոն դոլար գումար, որն արգելափակված էր իրաքյան բանկերում», - այսօր հայտարարել է Իրանաիրաքյան Առևտրի պալատի գլխավոր քարտուղար Համիդ Հոսեյնին։

Հոսեյնին նշել է, որ Իրաքի իշխանությունները համաձայնել են Իրանի էլեկտրաէներգիայի և գազի ֆոնդերը փոխանցել բանկային հաշվեհամարին, որը պատկանում է Իրանի պետական գազային ընկերությանը և Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման և բաշխման կառավարման ընկերությանը:

Tasnim-ը նշում է, որ իրանական ակտիվները մնացել են բանկում՝ ԱՄՆ-ի խիստ վերահսկողության տակ, և կարող են օգտագործվել միայն պատժամիջոցների չենթարկված ապրանքների ներմուծման համար: Գործակալությունը հավելում է, որ անցյալ տարի Իրանին են փոխանցվել 1 մլրդ դոլար արժողությամբ ապրանքներ, որպեսզի Իրանի՝ գազի ներմուծման պարտքը Թուրքմենստանին վճարվի այս ընթացակարգի միջոցով:

Իր հերթին ТАСС-ը հաղորդում է, որ Իրաքի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Արաբական Հանրապետության ընդհանուր պարտքը Թեհրանին կազմում է մոտավորապես 18 մլրդ դոլար։ Իրանի Կենտրոնական բանկի գնահատումները մի փոքր քիչ են՝ մոտ 10 մլրդ դոլար։

Հոսեյնիի խոսքով՝ գումարների տարբերությունը, հավանաբար, պայմանավորված է Բաղդադի կողմից վերջին ժամանակներս իրանական գազի և էլեկտրաէներգիայի ներմուծման հաշվառմամբ։

ԱՄՆ-ն Իրանի դեմ սահմանել Է տարբեր պատժամիջոցներ, որոնց մի մասն արգելք Է դնում Թեհրանի հետ բանկային գործառնությունների իրականացման վրա:

Օտարերկրյա բանկերը նույնպես հրաժարվում են ֆինանսական գործարքներ իրականացնել Իրանի հետ, քանի որ այդ դեպքում նրանց դեմ կսահմանվեն ամերիկյան երկրորդային պատժամիջոցներ:

Հայերեն Русский

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը պետք է հանգեցնի տոկոսադրույքների նվազման. Փաշինյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմության ամենաբարձր կետում են. Փաշինյան