Տարածաշրջանային

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քվեարկել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ: Նիստն այսօր ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«1 կողմ, 35 դեմ: Որոշումը չի ընդունվել», - պատգամավորների քվեարկությունից հետո ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:

Վրաստանում մարտի 7-ից շարունակվող զանգվածային ցույցերից հետո իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանե կուսակցությունը և օրինագիծը նախաձեռնող ,Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժումը մարտի 9-ին հետ էին կանչել օրենքի նախագիծը։

Օրինագծով նախատեսվում էր օտարերկրյա ազդեցության գործակալներ ճանաչել ԶԼՄ-ները և հասարակակական կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման 20 %-ն արտերկրից է: Գործընթացն ավարտելու համար խորհրդարանը պետք է քվեարկությամբ տապալեր առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում