Հասարակական

Ճամբարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

1 րոպեի ընթերցում

Ճամբարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները մարտի 7-ին Գետիկ բնակավայրում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 25-ամյա մի բնակչի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նրա խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ:

Նշվում է, որ երիտասարդը ներկայացվել է Սևանի քննչական բաժին:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում