Հասարակական

Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով հետախուզվողին

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով հետախուզվողին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Թումանյանի բաժինների ոստիկանների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 3-ին Արարատի մարզի Ազատավան բնակավայրում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Արտաշատի բաժին են տեղափոխել 2022-ի նոյեմբերից հետախուզվող 49-ամյա մի տղամարդու: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Լոռու մարզի 41-ամյա բնակիչը 2021 թ. հուլիսին իր պատրաստած թմրամիջոցները լցրել էր ծխախոտի տուփի մեջ ու տարել քրեակատարողական հիմնարկ՝ պատիժը կրող որդուն փոխանցելու, ինչը, սակայն չէր հաջողել: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկությամբ հայտնաբերել էին թմրանյութը: 49-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում.,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում