Սփյուռք

Շուրջ 200 մասնակիցներ կհամախմբվեն մեկ նպատակի շուրջ. մարտի 10-ին Երևանում կմեկնարկի «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» համաժողովը

4 րոպեի ընթերցում

Շուրջ 200 մասնակիցներ կհամախմբվեն մեկ նպատակի շուրջ. մարտի 10-ին Երևանում կմեկնարկի «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից, Սփյուռքից և Արցախից շուրջ 200 մասնակիցներ կհամախմբվեն մեկ նպատակի շուրջ՝ մարտի 10-ին Երևանում կմեկնարկի «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» համաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը նշեց, որ համաժողովին մասնակցելու նպատակով գրանցումը բաց է եղել հուլիս ամսվանից սկսած և ընդհանուր մասնակցության հայտ են ներկայացրել 5714 քաղաքացիներ, որոնցից Հայաստանից են 3170-ը, Սփյուռքից՝ 2334-ը և Արցախից՝ 209-ը:

«Առաջին համահայկական քաղաքացիական համաժողովին մասնակցելու համար գրանցվածներից արդեն ընտրվել են 200 մասնակից՝ ընտրված ներկայացուցչական ընտրանքի մեթոդով: Անաչառ վիճակահանության ապահովման նպատակով համակարգչային ծրագրի մշակումը իրականացրել են Վարդենիսի «Արմաթ» լաբորատորիայի սաները, որը մեզ համար շատ կարևոր էր: Ցավոք սրտի, Արցախից ընտրված 10 մասնակիցներից 7-ը շրջափակման պատճառով չեն մասնակցի համաժողովին: «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ևս, հասկանալի պատճառով, չի մասնակցի համաժողովին, իսկ Արցախից ընտրվածներից երեքը, որոնք մինչ շրջափակումը գտնվել են Հայաստանում, կմասնակցեն համաժողովին»,- ասաց Ապիտոնյանը:

Նա ընդգծեց, որ այս նախաձեռնությունը ձևավորվել է դեռևս 2021 թվականին և մշակել է 15 համահայկական նպատակներ: Առաջին համաժողովը, որը կմեկնարկի մարտի 10-ին, քննարկելու է այդ նպատակներից երեքը ՝Հայաստան-Սփյուռք միասնականություն, պատմական պատասխանատվություն և բնակչության աճ: Ըստ նրա՝ համաժողովի ընթացքում ընտրված մասնակիցները ուսումնասիրելու են առկա մարտահրավերները և զարգացման հնարավոր սցենարները, ուրվագծելու են խնդիրների լուծման ուղղությունները և դրա արդյունքում ընդունելու են առաջարկությունների փաթեթ:

«Ավելի քան 100 հայազգի փորձագետներ 5 ամիս շարունակ աշխատել են փորձագիտական հանձնախմբերում: Ձևավորված վերջնական սցենարներն ու ծրագրերը դրվելու են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆ»-ի համաժողովի քննարկմանը»,- ասաց գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը։

Գործարար, բարերար, «Սոլարոն» (Solaron) ընկերության հիմնադիր, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր, «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ալավերդյանը նշեց, որ իրենք սահմանել են իրենց կարծիքով Հայոց աշխարհի կարևորոգույն 15 նպատակները:

«Այդ գործընթացին մասնակցել են 1000-ից ավելի համանախաձեռնող, և 100 հազարից ավելի մարդ կիսում է այդ մոտեցումը և պատրաստ է մեզ հետ քննարկելու այդ կարևորագույն հարցերը երկրի զարգացումների շուրջ, թե ինչպե՞ս հասնենք կայուն զարգացման և մեր նպատակներին»,- ասաց Ալավերդյանը :

«Mlinda» և «The Good Investors» կազմակերպությունների հիմնադիր, «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռիչարդ Ազարնիան նշեց, որ կարևոր է հասկանալ թե նախաձեռնությունը ինչո՞ւ է այստեղ հասել .«Մեր կարծիքով Հայաստանը և հայությունը հիմա այնպիսի հատուկ վիճակում է, որ նման դեպքերում սովորական մեթոդները գուցե չեն հերիքում, օրինակ ընտրական ժողովրդավարությունն իր տեղն ու կարևորությունն ունի, բայց մենք կարծում ենք, որ այս դժվարությունները, որ մենք ապրել ենք որպես երկիր, որպես ազգ՝ մանավանդ պատերազմից հետո, զայրույթը, անհասկացողությունը, վախը մեկ ընտրությամբ լուծել չի լինի , այսինք այս հարցերի մասին պետք է խոսել, լսել, միասին հասկանալ, որից հետո միասին կգտնենք տարբեր ուղիներ, որպեսզի քայլենք դեպի մեր ապագան տարբեր ճանապարհներով»,- ասաց նա:

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Երևան

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևան

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Երևան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևան

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում