ԻՀՊԿ-ն նոր մարտանավ է ստացել, որն իրենից ներկայացնում է «լողացող բազա»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շահիդ Մահդավի» նոր բազմանպատակ մարտանավն այսօր համալրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի սպառազինությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ նավն իրենից ներկայացնում Է լողացող բազա. այնտեղ տեղավորված են մարտական ​​ուղղաթիռներ, արագընթաց մոտորանավակներ, ինչպես նաև «մակերևույթ–մակերևույթ» և «մակերևույթ-օդ» տարբեր հեռահարության հրթիռների արձակման կայանքներ։

Ըստ ISNA գործակալության՝ Իրանում նախագծված, կառուցված և սարքավորված նավն ունի 240 մետր երկարություն և 27 մետր լայնություն։ Այն հանդերձված Է բարձր մանևրելիությամբ «Աշուրա» և «Տարեկ» դասի մարտական ​​հրթիռակիր մոտորանավակներով, ինչպես նաև 10 կմ-ից մինչև 180 կմ հեռահարությամբ հրթիռների 99 արձակման կայանքներով, տարբեր անօդաչու թռչող սարքերով, ժամանակակից հակահրթիռային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ համակարգերով:

Անցյալ տարի Իրանի ռազմածովային ուժերի մարտական կազմը համալրել Է «Շահիդ Սուլեյմանի» ուղղաթիռակիրը, որը վերակառուցված նավթատար լցանավ է՝ մեծ ջրածավալով: Այն ունի նաև արագընթաց մոտորանավակներ և կարող է ծառայել որպես ռազմածովային ուժերի լողացող բազա:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա