Տարածաշրջանային

Լարսը վերաբացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

1 րոպեի ընթերցում

Լարսը վերաբացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի հատվածում երթևեկությունը բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար վերսկսվել Է: Ճանապարհը փակվել Էր Վրաստանի տարածքում անբարենպաստ եղանակի պատճառով:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: Ըստ Վրաստանի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության՝ մարտի 9-ի (Երևանի ժամանակով) ժամը 01:20-ից Վլադիկավկազ-Լարս բնակավայրի հատվածով թույլատրվել Է բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը երկու ուղղություններով։

Վրաստանում վատ եղանակի պատճառով մարտի 3-ի ժամը 18:40-ից ուժի մեջ էին մտել մեծ բեռնատարների երթևեկության սահմանափակումները։ Մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար սահմանափակումները մտցվել էին մարտի 5-ին և չեղարկվել մարտի 8-ին՝ (Երևանի ժամանակով) ժամը 17:00-ից: Ռազմավիրական մայրուղին ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ Է կապում ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում