ՄԱԿ-ը երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը գնահատել է ավելի քան 100 միլիարդ դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը: Նման հայտարարություն է արել Թուրքիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնը ճեպազրույցի ժամանակ։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Մինչ օրս կատարված հաշվարկներից պարզ է, որ վնասի գնահատումները, որոնք ներկայացված են կառավարության կողմից, և որին հավանություն են տվել միջազգային գործընկերները, կգերազանցեն 100 միլիարդ դոլարը», - ասել է Վինտոնը՝ տեսակապով հանդես գալով Թուրքիայի Գազիանթեփից։

Վինտոնը Թուրքիայի ամենաշատ տուժած Հաթայի նահանգում ստեղծված իրավիճակն անվանել Է «ապոկալիպսիս»՝ հայտարարելով, որ հարյուր հազարավոր տներ են ավերվել: «Կարիքները վիթխարի են, բայց միջոցները՝ սուղ», - հավելել Է միջազգային պաշտոնյան։

Ավելի վաղ Համաշխարհային բանկը փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատել էր 34,2 մլրդ դոլար. այդ գումարը կարող է աճել շարունակվող հետցնցումների պատճառով։ Վերականգնումն ու աղետի հետևանքների վերացումը կարող է ավելի թանկ նստել Թուրքիայի վրա:

«Զեկույցում նաև նշվում է, որ վերականգնման և վերակառուցման ծախսերը կլինեն շատ ավելի մեծ, գուցե կրկնակի, և որ ՀՆԱ-ի կորուստները, կապված տնտեսական խախտումների հետ, նույնպես կավելանան երկրաշարժերի վնասի գումարին», - հայտարարել են Համաշխարհային բանկում: 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի նահանգում տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջմամբ։

Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են հանրապետության 10 նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Երկու երկրներում զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը: Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը: Մարտի 6-ին Հաթայի նահանգում գրանցվել Է 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ տարերքի երկու նոր հարված։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա