Հասարակական

Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազին նկատողություն է հայտարարվել

2 րոպեի ընթերցում

Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազին նկատողություն է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 6-ի հրամանով Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, տույժի նշանակման համար հիմք հանդիսացած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, պատասխանատու լինելով հանրային մեղադրանքը պաշտպանելու իրավաչափության համար, ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվողի ու նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում իրականացրել է բանակցություններ: Դրանց արդյունքում մեղադրողը կողմի հետ համաձայնության է եկել մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման:

Ըտս աղբյուրի՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին, անտեսելով օրենքի վերը նշված պահանջը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ (դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը, եթե համաձայնեցված պատիժն անօրինական է) ընդունելով համաձայնության մասին նշված արձանագրությունը, կայացրել է դատավճիռ՝ որպես պատիժ նշանակելով ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում