Տարածաշրջանային

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն Մարկ Միլիի՝ հյուսիս-արևելյան Սիրիա այցի առթիվ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն Մարկ Միլիի՝ հյուսիս-արևելյան Սիրիա այցի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն ԱՄՆ Զինված ուժերի կոմիտեի ղեկավար Մարկ Միլիի՝ Սիրիա կատարած այցի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական ​​աղբյուրը։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին մարտի 4-ին չհայտարարված այց է կատարել Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմաբազա։ Նրա խոսքով՝ իր այցի շրջանակներում Միլին ծրագրել է գնահատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գրեթե ութ տարվա ջանքերը, ինչպես նաև Արաբական Հանրապետությունում ամերիկացի զինվորականներին պաշտպանելուն ուղղված գործողություններին:

«Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է ԱԳՆ՝ 2023 թվականի մարտի 4-ին ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետ Մարկ Միլիի՝ հյուսիս-արևելյան Սիրիա կատարած այցի հետ կապված, և բացատրություններ են պահանջվել այս այցի կապակցությամբ»,- հաղորդել է աղբյուրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում