Պուտինը Ռայիսիի հետ քննարկել է համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նրա գործընկեր Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույցի ընթացքում դրական են գնահատել Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունների զարգացումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

«Երկու կողմից դրական գնահատական Է տրվել ռուս-իրանական հարաբերությունների զարգացման մակարդակին ու դինամիկային: Քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության հարցերը, այդ թվում՝ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը», - նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումները պահպանելու շուրջ։

Իր հերթին ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ այսօրվա հեռախոսազրույցը երրորդն է 2023 թ.-ի սկզբից ի վեր. Պուտինն ու Ռայիսին հունվարին ևս երկու հեռախոսազրույց են ունեցել։ ՌԴ-ի և Իրանի կողմից իրականացվող ենթակառուցվածքային նախագծերից մեկը Հյուսիս-Հարավ միջանցքն է։

Հյուսիս-Հարավ մուլտիմոդալ փոխադրամիջանցքի ստեղծման շուրջ միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի կողմից ստորագրվել է 2000 թ.-ին։ Հետագայում մասնակիցների կազմը հասել Է 14-ի:

Ծրագրի նպատակն է Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից բեռնափոխադրումների տարանցում իրականացնել Ռուսաստանի տարածքով դեպի Եվրոպա (Սուեզի ջրանցքով ծովային երթուղու համեմատությամբ հեռավորությունն ավելի քան կրկնակի կրճատվում է, ինչը նվազեցնում է փոխադրումների ժամկետներն ու արժեքը):

Այժմ նախագիծը միավորում է առանձին պետությունների մի քանի տարբեր փոխադրահամակարգեր:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա