Իրանը հայտարարել է, որ Գրոսիի այցի ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխըմբռնում է ձեռք բերվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փոխըմբռնման են հասել կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսիի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում, այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցը Թեհրան դարձավ դիվանագիտության շարունակությունը տեխնիկական տարաձայնությունների լուծման համար, - մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը:- «Արդյունքում Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև փոխըմբռնում է ձեռք բերվել»:

Թե կոնկրետ որ ոլորտում է փոխհամաձայնություն ձեռք բերվել, ԱԳՆ ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը «դիվանագիտությունը համարում է վեճերը երկկողմ և բազմակողմ կարգով կարգավորելու լավագույն միջոցը»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ «Իրանը... գերադասում է հետևել բանակցությունների ուղուն՝ բոլոր կողմերին, այդ թվում՝ ԱՄՆ վարչակազմին միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը վերադարձնելու համար»։ Գրոսին Թեհրան է ժամանել մարտի 3-ին։

Իրանի մայրաքաղաքում գտնվելու ընթացքում նա բանակցությունների երկու փուլ է անցկացրել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ և հանդիպել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Մարտի 3-ին կայացել են Գրոսիի բանակցությունները հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Հանդիպմանը գործակալության ղեկավարը գոհունակություն է հայտնել այցի ընթացքում մշակված համատեղ միջոցառումներից, որոնք, նրա խոսքով, ենթադրում են համագործակցության հաստատում Իսլամական Հանրապետության և ՄԱԳԱՏԷ-ի միջև։

Մարտի 4-ին ՄԱԳԱՏԷ-ի և ԻԱԷԿ-ի կողմից այցի արդյունքների վերաբերյալ հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվել են գործակալությանը ստուգման և մոնիտորինգի գործողություններ իրականացնել թույլ տալու՝ Իրանի մտադրությունը, ինչպես նաև երեք միջուկային օբյեկտներ հասանելիություն ապահովելու՝ Թեհրանի պատրաստակամությունը:

Նշվել է, որ կողմերը պայմանավորվել են փոխգործակցել՝ ելնելով հանրապետության «իրավունքներից ու պարտականություններից» և գործակալության իրավասություններից: Նույն օրը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում Գրոսին դրական է պատասխանել լրագրողների այն հարցին, թե Իրանը պատրաստ է արդյոք տեսախցիկներ և այլ սարքավորումներ տեղակայել միջուկային օբյեկտների մոնիտորինգի համար։

Սակայն մարտի 5-ին ԻԱԷԿ-ի խոսնակ Բեհրուզ Քամալվանդին IRNA գործակալությանը տված մեկնաբանությունում հերքել էր Գրոսիի այդ հայտարարությունը և ընդգծել, որ իրանական միջուկային օբյեկտներում նոր տեսախցիկների տեղակայման հարցը չի քննարկվել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում:

Հայերեն Русский

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը պետք է հանգեցնի տոկոսադրույքների նվազման. Փաշինյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմության ամենաբարձր կետում են. Փաշինյան