Տարածաշրջանային

Վերին Լարսն այսօր. Ռուսաստանից դեպի Վրաստանի սահման տանող ճանապարհը փակ Է

1 րոպեի ընթերցում

Վերին Լարսն այսօր. Ռուսաստանից դեպի Վրաստանի սահման տանող ճանապարհը փակ Է

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է, ասվում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի և Մլեթա-Գուդաուրի հատվածներում երթևեկությունն արգելված Է ձյան առատ տեղումների, ցածր ջերմաստիճանի և ձնահյուսերի բարձր վտանգի պատճառով:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը և Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում